Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կդառնա հսկայական սպառնալիք, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա: Նրանց առանձնապես մտահոգում է էսկալացման սպառնալիքը, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մանավանդ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք է ներկայացնում և լավ չի լինի ոչ մեկի համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Կալասն առաջարկել է Եվրամիության կողմից նոր սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ ՝ հանրապետության միջուկային ծրագրի հնարավոր վերսկսումը կանխելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս