
ՌԴ-ում միգրանտների համար նախատեսված քննության պահանջները խստացվել են

Ռուսաստանում պատենտ կամ բնակության թույլտվություն ստանալ ցանկացող միգրանտների համար ռուսաց լեզվի քննությունների լսողական և բանավոր առաջադրանքները կդժվարանան։ Այս մասին հայտնի է դառնում Ռոսոբրնադզորի կայքից։
Որոշումը կայացրել է «Ռուսերենը որպես օտար լեզու», «Ռուսաստանի պատմություն» և «Երկրի օրենսդրության հիմունքներ» առարկաների քննության ստուգողական չափիչ նյութերը որոշող հանձնաժողովը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են դաշնային կառույցների, Մոսկվայի կառավարության և բուհերի ներկայացուցիչներ։
Այժմ լսողական առաջադրանքները եկուսի փոխարեն կլինեն չորսը։ Բացի այդ, նվազագույն միավորներ են մտցվել, որոնք պետք է հավաքել լսողական և բանավոր առաջադրանքները կատարելիս` պատենտ, ժամանակավոր բնակության կամ բնակության թույլտվություն ստանալու համար։
Նոր` առաջադրանքների ավելի մեծ թվով քննությունները կանցկացվեն 2025 թվականի հուլիսի 10-ից։