
Թրամփն առաջարկել է Իրանում «վարչակարգի փոփոխության» գաղափարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իրանում իշխանության փոփոխության հնարավորությունը՝ չնայած այն բանին, որ դա կոռեկտ չի համարում։ Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
«Քաղաքականապես կոռեկտ չի համարվում «վարչակարգի փոփոխություն» տերմինն օգտագործելը։ Բայց եթե ներկայիս վարչակարգը չի կարող Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչո՞ւ վարչակարգի փոփոխություն տեղի չունենա», – գրել է նա:
Հրապարակման վերջում Թրամփը գրել է MIGA (Make Iran great again՝ «Իրանը կրկին հզոր դարձնենք» կարգախոսը, որը հիշեցնում է նրա սեփական նախընտրական կարգախոսը՝ MAGA (Make America great again)՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել էին, որ Իրանին ԱՄՆ վերջին հարվածներն ուղղված են բացառապես նրա միջուկային ծրագրի դեմ և իշխանության փոփոխության նպատակ չեն հետապնդում:
ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։