Բաժիններ՝

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Քիչ անց մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոճանապարհը։ Փրկարարները պարեկային ծառայողների հետ համատեղ մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս