Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի
                                    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան բանակցությունների վերադառնալու կոչերի, հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի լքել բանակցային սեղանը:
Աբբաս Արաղչին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ անցած շաբաթներին Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էր վարում եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի հետ, երբ վերջինս և Իսրայելը հրաժարվեցին դիվանագիտական լուծումից:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարություններին, որ պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, արտգործնախարարը հարցադրում է կատարել, թե ինչպես կարող է Իրանը վերադառնալ մի բանի, որը երբեք չի լքել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    