«Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։

Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։

Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։

Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30