
Էրդողանը մեծ սիրտ ունի, Ձեզ համար բախտավորություն է նրա հետ հանդիպելը. Պետրոս Շիրինօղլուն՝ Փաշինյանին
Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե որպես Թուրքիայի հայ քաղաքացիներ, իրենք հանգիստ կզգանք, եթե նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը լավ անցնի։
Նրա խոսքով՝ Թուրքիայում ապրում են ՀՀ քաղաքացիներ, Էրդողանն էլ թույլատրել է, որ նրանց երեխաները կրթություն ստանան տեղի հայկական դպրոցներում.
«Կարծում եմ՝ Ձեզ համար էլ է բարեբախտություն, որ լավ սիրտ ունեցող մարդու հետ եք հանդիպումներ անցկացնում»: