 
                        Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
 
                                    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա։
Արդեն տեղում պտտաձողից կտորի միջոցով կախված վիճակում ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելի դին։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        