Բաժիններ՝

Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան: Այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Միաժամանակ, ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի: Դա (Իրանում իշխանության տապալումը – խմբագրություն) չէ նպատակը, բայց դա կարող է դառնալ հետևանքը»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է:

Երկու երկրների հակամարտությունը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30