Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանն այսօր հիշեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչեր էին ասում իրենց՝ «էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու»։

«Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց, ով մինչև քոքը մաշվեց ու ով ում քոքը մաշացրեց, տեսա՞ք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը շատ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է, 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ՝ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է ապացուցի, որ մարդասպան ու թալանչի չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30