
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է բունկեր

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին տեղափոխվել է Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող բունկեր՝ Թեհրանի վրա Իսրայելի հարվածներից հետո, հունիսի 15-ին հաղորդել է իրանական Iran International հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուրբաթ առավոտյան Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների սկսվելուց մի քանի ժամ անց, Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Լավիսան քաղաքի ստորգետնյա բունկեր», – ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ նրա ընտանիքի անդամները նույնպես նրա հետ են։