 
                        Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին
 
                                    Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։
Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքները։
«Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների», – ասված է հաղորդագրության մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        