ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

Ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ զրույցում ընդգծել է բանակցային գործընթացին վերադառնալու եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի լուծման կարեւորությունը։ Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիային, հայտարարել է Պուտինը՝ հեռախոսազրույցում։

ՌԴ-ն կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ողջ տարածաշրջանի համար ամենակործանարար հետեւանքներով, հայտնել են Կրեմլից՝ ամփոփելով Պուտինի եւ Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30