
Օտարերկրացու արտաքսման և Վրաստան մուտքի արգելման պատժի օրենքը կփոփոխվի

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարության համաձայն, Վրաստանի քրեական օրենսգրքում կփոփոխվի «Օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտքի արգելքը որոշակի ժամկետով» հոդվածը։
Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մդինարաձեի խոսքով՝ Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների համար տուգանքները կավելանան, իսկ երկրում անօրինական բնակվող օտարերկրացիներին վտարելու ընթացակարգը զգալիորեն կպարզեցվի։
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կավելացվի օտարերկրացու Վրաստանից արտաքսման և Վրաստան մուտք գործելու արգելքի վարչական տույժի նոր տեսակ։ Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների համար նույնպես տուգանքները կավելացվեն, իսկ երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների վտարման ընթացակարգը զգալիորեն կպարզեցվի»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։