«Ուշադրություն դարձրեք «Քամ» կոմիտեի անդամ լինելու չափանիշներին. Դա ՄԱՔՈՒՐ բողոքականություն է, ու ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մեր եկեղեցու սրբազան ավանդույթի հետ»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերագույն դավաճանը ձևավորում է «Քամ» կոմիտե՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումներին ինստիտուցիոնալ տեսք տալու համար։

Կոմիտեի կազմում լինելու են (1) կարգալույծ հոգևորականներ, որոնք չարացած են Մայր Աթոռի հանդեպ, (2) աղանդավորների հորդաներ, (3) աթեիստ նեոբոլշևիկներ։

Ուշադրություն դարձրեք «Քամ» կոմիտեի անդամ լինելու չափանիշներին. դրանցում բացակայում է պարբերաբար պատարագի մասնակցելու պահանջը, իսկ դրա փոխարեն շեշտադրված է աղոթքն ու Աստվածաշնչի ընթերցանությունը։

Դա ՄԱՔՈՒՐ բողոքականություն է, ու ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մեր եկեղեցու սրբազան ավանդույթի հետ։

Չեմ հիշում՝ մեր Եկեղեցու հայրերից ո՞րն էր ասել. «Չարը երբեք չի՛ քնում»։ Չէի ընկալում այս խոսքը։ Հիմա լիարժեք ընկալում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30