Բաժիններ՝

Իրանը Չինաստանից բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել՝ ռազմական ներուժը վերականգնելու նպատակով. The Wall Street Journal

Իրանը հազարավոր տոննա բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել Չինաստանից՝ նպատակ ունենալով վերականգնել և ընդլայնել իր ռազմական ներուժը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ առաջիկա ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետություն պետք է հասնեն ամոնիումի պերքլորատի խոշոր խմբաքանակներ։ Այդ նյութը հանդիսանում է հիմնական օքսիդացնող տարր բալիստիկ հրթիռների վառելիքի համար և կիրառվում է հարյուրավոր հրթիռների լիցքավորման գործընթացում։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ հնարավոր է, որ նյութերի մի մասը հետագայում փոխանցվի Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին, այդ թվում՝ Եմենում գործող հութիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30