Բաժիններ՝

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կդառնա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալը

ՆԱՏՕ-ում կփոխվի Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Այս կարևոր պաշտոնում հաստատվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը։ Նրա թեկնածությանը հավանություն է տվել դաշինքի անդամ պետությունների կոմիտեն: Այս մասին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է հունիսի 5-ի երեկոյան։ Այդ նույն օրն ավելի վաղ Գրինկևիչի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Գրինկևիչը կփոխարինի ներկայիս հրամանատար գեներալ Քրիստոֆեր Քավոլիին։

Լիազորությունների պաշտոնական փոխանցումը պետք է տեղի ունենա այս ամռանը։Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր ղեկավարն ունի զգալի ռազմական փորձ։ Նա զբաղեցրել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների գծով տնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է միացյալ զորքերի օդուժի հրամանատարը։ 

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը նշանակությամբ երկրորդն է համարվում դաշինքի կառույցում՝ գլխավոր քարտուղարից հետո։ Այս պաշտոնը կրողը պատասխանատու է ռազմական գործողությունների ղեկավարման և առաքելությունների պլանավորման համար։ Նա լիազորություն ունի դաշինքի անդամ պետություններից անհրաժեշտ ուժեր խնդրել քաղաքական մակարդակով հաստատված առաջադրանքները կատարելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30