Որ երթուղիները տեսականորեն կարող են այլընտրանք դառնալ «Լարսին»

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում Ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը հայտարարեց, որ «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետին տեսականորեն կարող է այլընտրանք դառնալ մուլտիմոդալ երթուղին Տրանսկովկասյան մայրուղով։

Նշենք, որ այժմ հայկական ապրանքները ռուսական շուկաներում են հայտնվում Ռազմավիրական ճանապարհով, որը եղանակային վատ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է: Տրանսկովկասյան ավտոմայրուղով անցնող ճանապարհը Հայաստանի և Ռուսաստանի կապի համար «Լարսին» այլընտրանքային 7 երթուղիներից մեկն է։ Սակայն քաղաքական և ենթակառուցվածքների բացակայության պատճառներով ներկայում այն փակ է։

Թաթոյանը մատնանշեց եղանակային վատ պայմաններում Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունն ու ճանապարհի պարբերական փակումը՝ ընդգծելով այլընտրանքային ուղիների գործարկման անհրաժեշտությունը։

«Այսպիսով, նոր լոգիստիկ ուղիներ կարող են դառնալ Աբխազիայով, Հյուսիսային Օսիայով, Հարավային Դաղստանով և Չեչնիայով անցնող երթուղիները։ Դրանցից առավել նախընտրելի է «Նիժնի Զարամագ» անցակետով անցնող ճանապարհը»,- ասաց նա։

Թաթոյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից որոշում է կայացվել այն վերակառուցելու մասին, մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ, որոնց ավարտից հետո «Նիժնի Զարամագի» թողունակությունը կավելանա գրեթե 8,8 անգամ և կկազմի օրական 2630 տրանսպորտային միջոց (ներառյալ 100 բեռնատար, 170 մարդատար և 30 ուղևորատար մեքենաներ, իսկ երթևեկության գոտիների թիվը կհասնի 18-ի):

Բացի այդ, Տրանսկովկասյան մայրուղով ճանապարհն ավելի հարմար է համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։ Հյուսիսային Օսիայի Նար գյուղի և Հարավային Օսիայի Վերխնի Ռուկ գյուղի շրջանում Նիժնի Զարամագ-Ռոկի բազմակողմ անցակետերի գործարկման և կառուցման հարցը ՌԴ-ի կողմից հավանության էր արժանացել դեռևս 2010 թվականին: Այդ ժամանակից ի վեր, սակայն, հարցը մնում է բաց:

Որպես այլընտրանք կարող է ծառայել նաև Բաթումից դեպի ռուսական նավահանգիստներ կոնտեյներային հաղորդակցության գործարկումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30