Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյին

Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և վրա։ Այսօր Երևանում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպման տեսագրությունը հրապարակել է ՌԴ Դաշնային ժողովի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման ձգտման վրա: Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Երևանը գնահատում է այն ամենը, ինչը դրական է Մոսկվայի հետ հարաբերություններում։ Սիմոնյանն ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացումը ընթացիկ տարվա սկզբից։ Նա շեշտել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի անցկացումը երկու երկրների միջև դինամիկ երկխոսության պահպանման և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ձգտման փոխադարձ շահագրգռվածության ապացույցներից մեկն է։

Վալենտինա Մատվիենկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։

Նա ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմամյա հարաբերությունների պատմությունը հիմնված է ամուր, փորձված բարեկամության, փոխադարձ հարգանքի, հոգևոր, ավանդույթների նմանության և ընդհանուր պատմական ճակատագրի վրա։

«Սրա համար էլ այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք՝ հետաքրքրված բազմաոլորտ համագործակցությամբ»,- ընդգծել է Մատվիենկոն։

Ալեն Սիմոնյանն իր խոսքում ասել է` ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ունեցած համագործակցությունը կարևորագույն գործոններից մեկն է, որն ազդում է Հայաստանի տնտեսական զարգացման և արտաքին առևտրաշրջանառության ներուժի իրացման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30