«Հավանաբար գնացել են ձիերի հետևից». Ադրբեջանի տարածքում հայտնված երիտասարդներն ընտանիքի անդամներ չեն. aysor.am

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007 թվականին և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008 թվականին, 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն Aysor.am-ին հայտնեց, որ երիտասարդները մոլորվել են գիշերը ժամը 1-ի սահմաններում, հավանաբար, գնացել են ձիերի հետևից։

Հովսեփյանի խոսքով՝ այդ շրջանի որոշ արոտավայրեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը նման միջադեպերի ռիսկը զգալիորեն բարձրացնում է։

Սյունիքի մարզի Արավուս գյուղի ղեկավար Արթուր Ջհանգիրյանը դժվարացավ ասել, թե ինչու էին գիշերը երիտասարդները գնացել այնտեղ.

«Սահմանը մոտիկ է, գնացել են գիշերը։ Երիտասարդները նույն ընտանիքի անդամ չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30