Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ, 26 վիրավոր

Թուրքիայի Քոնյա նահանգի մայրուղում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այսօր առավոտյան Ադանա-Քոնյա մայրուղու Էրեքլի գյուղի մոտ վարորդը կորցրել է ուղևորատար ավտոբուսի կառավարումը, այն շրջվել է։ Նախնական գնահատականներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 26-ը վիրավորվել են», – հայտնել են տեղական իշխանությունները։

Բոլոր ուղևորները տեղացիներ են։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30