 
                        Մահացել է Վահան Վերվերյանը
 
                                    Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Վահան Վերվերյանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ երկուշաբթի մայիսի 26-ին, իր աշխատավայրում, Ժնև, Շվեյցարիա:
Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին:
Վահան Վերվերյանը պարտաճանաչ և պայքարի սկզբունքներին հավատարիմ ընկեր էր, ում վիճակված էր վաղաժամ հեռանալ կյանքից ու միանալ հային և Հայաստանին նվիրված իր ընկերների փաղանգին։
Հարգանք նրա հիշատակին։
Հայկական Ժողովրդային շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 28.05.2025թ.
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        