 
                        41-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին
 
                                    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 25-ի գիշերը մայրաքաղաքի Մանանդյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված։
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        