Բաժիններ՝

Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից մեկ օրում 80 զոհի մասին

Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 81 պաղեստինցի է զոհվել։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Մայիսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերը գրոհել են Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլուս քաղաքը, Արևմտյան ափի հարավում գտնվող Բեյթ Ումմար քաղաքը։

Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսի արևելյան և հարավային քաղաքներն ու թաղամասերը ենթարկվել են իսրայելական հրետանային հարվածների: Հրետակոծությունից ժամեր առաջ իսրայելական բանակը հարձակման նախապատրաստման նպատակով հրաման էր տվել տարհանել Խան Յունիսի շրջանները։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ Գազայում շարունակվող ռմբակոծությունների պատճառով իր 22 առողջապահական կենտրոններից միայն 6-ն են գործում։

Գործակալությունը հավելել է, որ անհրաժեշտ բժշկական պարագաները չափազանց սակավ են՝ շեշտելով անհապաղ օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 977 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 966-ը:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս