Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության հետ կայացած բանակցությունների ընթացքում բազմակողմանիորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ», – ասել է Ֆիդանն՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։ Նա բանակցությունների օրակարգի շրջանակը որակել է որպես լայն։Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է գտնվում մայիսի 26-ից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։

Մայիսի 26-ին Ֆիդանին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ, որը գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայացած բանակցություններում։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ շաբաթվա վերջին պլանավորվում է նրա այցը Կիև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս