Բաժիններ՝

Հութիները երկու հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ մայիսի 27-ի առավոտյան որսացել է Եմենից արձակված հրթիռ, որը երկրորդն էր երեք ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram-յան ալիքում։

Իսրայելի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտարարել է, որ օդային տագնապի ազդանշանները հնչել են Իսրայելի կենտրոնում և Արևմտյան ափի մի քանի բնակավայրերում։

Al Jazeera հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել հութիների կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի վերաբերյալ, որտեղ ցուցադրվում են պայթյունի կադրեր «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտակայքում։ Տեսանյութում նշվում է, որ հրթիռը 2200 կմ է անցել Եմենից մինչև Իսրայել։

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման զինված ուժերը դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել լուրի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Եմենը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ ի պաշտպանություն Գազայի։ Հութիների խմբավորումը պարբերաբար թիրախավորում է Իսրայելը, մասնավորապես՝ «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունն Իսրայելում։2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։

Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները վերսկսել էին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս