ՀՀ ՊԵԿ. Հայտարարագիրը չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Պաշտոնյան պարզաբանել է, որ նման եզրահանգման է եկել ՊԵԿ մասնագետների հետ քննարկումների արդյունքում։ «Սակայն մեր գերատեսչությունը այդ հարցերով չի զբաղվում»,- նշել է Հակոբյանը՝ հորդորելով հարցն ուղղել համապատասխան մարմիններին։

Նրա համոզմամբ, քաղաքացիներն աստիճանաբար գիտակցում են հայտարարագրի լրացման կարևորությունը և շահագրգռված են պետության հետ թափանցիկ աշխատանքով՝ ստանալով սոցիալական վարկեր մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրում կատարելու համար։

ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ պետծառայողներին մինչև ամսվա վերջ հայտարարագրերը լրացնելու որևէ հանձնարարական չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս