Բաժիններ՝

Հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանն ու մի քանի կարևոր օբյեկտներ

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով և երկու անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Յաֆֆայում ու Հայֆայում գտնվող կարևորագույն իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Շարժման խոսնակ Յահյա Սարին պարզաբանել է, որ հրթիռային ուժերը բալիստիկ հրթիռով ռազմական գործողություն են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա՝ ընդգծելով, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նրա խոսքով, բազմաթիվ մարդիկ տեղափոխվել են ապաստարաններ, իսկ օդանավակայանի գործունեությունը գրեթե մեկ ժամով կանգ է առել։

Հութիները նաև կրկնակի ռազմական գործողություն են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով իսրայելական երկու կարևորագույն թիրախներ Յաֆֆայի և Հայֆայի տարածքներում։

Եմենի զինված ուժերը շեշտել են, որ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի սրացումը և դաժան կոտորածների իրականացումը պահանջում է անհապաղ գործողություններ մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի հատվածի պաշարման վերացումը։

Իսրայելական կողմը հայտնել է, որ Երուսաղեմում, Մեռյալ ծովում և Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և նախազգուշացրել է Եմենից արձակված հրթիռի մասին։Իսրայելի բանակը հայտարարության մեջ նշել է, որ հաջողությամբ որսացել է հրթիռը։

Իսրայելական «12-րդ ալիքը» հաստատել է, որ հրթիռի արձակումից հետո «Բեն Գուրիոն» օդանավակայան ուղևորվող չվերթերը շեղվել են ուղղությունից։ Եմենից հրթիռի արձակումից հետո միլիոնավոր իսրայելցիներ շտապել են ապաստարաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031