Բաժիններ՝

Պատերազմում զոհված որդիների շիրմաքարերը պատրաստելու համար ծնողից 12 հազար դոլար հափշտակած մարդուն ՔԿ-ն չի կալանավորել

Փաստաբան Ռոման Երիցյանը գրել է.

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։ Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի կերպ վճարում է պահանջված գումարը, սակայն դառնում խարդախության զոհ։ Որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվում, իսկ գումարն էլ չի վերադարձվում։

Ոստիկանների նետած պայթուցիկը պայթելու հետևանքով մարդու ձեռքը կորցնելու տեսարանին ներկա և դրանից զայրացած դատարկ պլաստմասե շիշ նետած քաղաքացուն կալանավարող քննչական կոմիտեն տիկին Ալլայից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակում, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում դատարան։

Ի՞նչ ասեմ. միգուցե կալանքի հիմքեր չկային»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031