Բաժիններ՝

Իսրայելը կուժեղացնի անվտանգության միջոցառումները դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում՝ 2 աշխատակցի սպանությունից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում ուժեղացնել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում և պետական ​​ծառայողների համար անվտանգության միջոցառումները Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունից հետո:

Այդ մասին նա հայտարարել է X սոցիալական հարթակում։«Մենք ականատես ենք լինում հակասեմականության սարսափելի գնին…. Իմ սիրտը ցավում է այն երիտասարդ տղամարդու և կնոջ ընտանիքների համար, որոնց կյանքն ընդհատվեց նողկալի հակասեմական ահաբեկչի կողմից։ Ես անվտանգության գործակալություններին կարգադրել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում Իսրայելի ներկայացուցչություններում և պետական ներկայացուցիչների համար», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառումից հետո մայիսի 21-ի ուշ երեկոյան շենքից դուրս գալիս սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Կասկածյալը ձերբակալված է։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս