 
                        Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
 
                                    Հունական Կրետե կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս։
Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        