Բաժիններ՝

Հնդկաստանը հայտնել է՝ ինչ թիրախների է հարվածել Պակիստանում

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող թիրախների դեմ իրականացված «Սինդուր գործողության» նպատակն է եղել արդարության հասնել Պահալգամում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Ինչպես տեղեկանում ենք հնդկական ANI գործակալությունից, այս մասին հայտնել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրին, բանակի գնդապետ Սոֆիա Քուրեշին և բանակի թևի հրամանատար Վյոմիկա Սինգհը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գնդապետ Սոֆիա Քուրեշին նշել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ինը ահաբեկչական ճամբար, թիրախավորվել են հավաքագրման կենտրոններ, ահաբեկչական գործողությունների մեկնարկի հարթակներ, ինդոկտրինացման և մարզման ճամբարներ։ Կողմնակի վնասներից խուսափելու համար օգտագործվել է հատուկ սպառազինություն։

Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Հնդկաստանի դեմ հետագա հարձակումներ էին պլանավորվում։ Հետևաբար, այդ հարձակումները կանխելու և զսպելու համար, Միսրիի խոսքով, Հնդկաստանն իրագործել է «միջսահմանային ահաբեկչությունը զպելու իր իրավունքը»։

Նա շեշտել է, որ հարվածները կենտրոնացել են «ահաբեկիչների ենթակառուցվածքը փլուզելու վրա»։

Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս