Բաժիններ՝

Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Մայիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տանժու Բիլգիչին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031