Բաժիններ՝

Այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողները կալանավորվել են

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:

***
Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի:

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տվյալների համաձայն` նա Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից 2017 թվականից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031