Բաժիններ՝

Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի կապը  Փահալգամի ահաբեկության կազմակերպիչներ հետ. NDTV

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում Հնդկաստանի հետաքննությունների ազգային գործակալության (NIA)  պատրաստած նախնական հաշվետվությունը նշում է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) և հարձակումը կազմակերպած «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորման օպերատիվ կապը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով NIA-ի աղբյուրների։

Նրանց համաձայն՝ Ջամու և Քաշմիրում ահաբեկչություն իրականացնելու դավադրությունը մշակվել է «Լաշքար է Թայբա»-ի զինյալների կողմից՝ ենթադրաբար ISI-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տրված հրահանգների համաձայն:

Աղբյուրները պնդում են, որ ծրագիրը մշակվել է Պակիստանում՝ «Լաշքար է Թայբա»-ի կենտրոնակայանում:

Աղբյուրների տվյալներով՝ հետաքննությունը նշում է, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Նրանք մշտական ​​կապի մեջ են եղել իրենց պակիստանցի համակարգողների հետ՝ ստանալով կոնկրետ հրահանգներ հարձակման ժամկետների, լոգիստիկայի և իրականացման վերաբերյալ։ Ենթադրաբար, ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են ներթափանցել հարձակումից մի քանի շաբաթ առաջ։

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական գործողություն են իրականացրել Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում: Հարձակվողները կրակ են բացել ինքնաձիգներով։ Զոհվել են Հնդկաստանի քսանհինգ քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս