Բաժիններ՝

ԵՄ-ն կփորձի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը համակարգել ԱՄՆ-ի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՄ երկրները մտադիր են պատժամիջոցների հերթական փաթեթը պատրաստել Ռուսաստանի դեմ և կփորձեն այն համակարգել ԱՄՆ սենատորների հետ, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն: Այս մասին հաղորդում է France24-ը։

«Մենք՝ եվրոպացիներս, ամերիկյան (պատժամիջոցների) այս նախաձեռնությունը կուղեկցենք պատժամիջոցների 17-րդ փաթեթով։ Ես երեկ (ԱՄՆ սենատոր) Լինդսի Գրեմին խոստացել եմ, որ մենք կփորձենք համակարգել պատժամիջոցների այս երկու փաթեթների էությունն ու ժամանակացույցը», – ասել է Բարոն AFP գործակալության հետ հարցազրույցում։

The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Լինդսի Գրեմը ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրներին հորդորում է աջակցել Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու պլանին։

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ կլինեն, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին։

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատժամիջոցների 16 փաթեթ՝ ի պատասխան Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների, և հայտարարել է, որ պատժամիջոցները չեն չեղարկվի, մինչև Մոսկվան իր զորքերը դուրս չբերի Ուկրաինայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս