Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին. ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. Մի բան արեք․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին։ Վստահ եմ՝ ինձ ընթերցողների թվում նրա ընկերներից կամ մտերիմներց մարդիկ կլինեն։

Հարգելինե՛ր, ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. դա ակնհայտ է «Մարտի 1»-ի տարօրինակ գործով ուղիղ հեռարձակումներից։ Ընդ որում, դրանք գնալով խորանում են. այսօրվա նրա պահվածքը նորմալության սահմանագծից հեռու էր արդեն կիլոմետրով։ Իմ տպավորությամբ՝ ձեր ընկերն ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց ստանձնել է իր ուժերից շատ ավելի ծանր գործառույթ։ Ու քանի որ ինքն էլ է հասկանում, որ չի կարողանում իր գործը նորմալ անել, դրանից ավելի է ընկճվում ու է՛լ ավելի լուրջ ձախողումների է ենթարկվում։

Մի բան արեք։ Ընկերը ա՛յ էսպիսի նեղ օրվա համար է։ Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ։ Հո զոռով չի։

Շնորհակալություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930