
Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Միացյալ Նահանգները, գործելով բոլորին հակառակ, կկորցնի ժողովրդի վստահությունը և անհաջողություն կունենա:
Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Բոլորին հակառակ գործելով՝ ԱՄՆ-ն կկորցնի ժողովրդի վստահությունը և կձախողվի», – ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով մաքսատուրքերի սահմանումը։
Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշման մասին՝ 104%-ից։ Նա նշել է, որ դրանք «ուժի մեջ կմտնեն անմիջապես»։
Միևնույն ժամանակ Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։
Ավելի վաղ, ի պատասխան Չինաստանի նկատմամբ սահմանված 104% մաքսատուրքերի, Պեկինն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացրել էր մինչև 84%։