Զախարովան՝ ՌԴ-ում սահմանված նոր միգրացիոն կանոնների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միգրացիոն ոլորտում ՌԴ կողմից ընդունվող բոլոր նորմերը ուղղված են անվտանգության բարձրացմանը, հասարակական կարգի պահպանմանը և կատարելագործմանը կամ համապատասխան գործընթացների պարզեցմանը։

Անդրադառնալով ՌԴ այցելության համար այդ նպատակով ստեղծվող բջջային հավելվածի միջոցով այլ երկրների քաղաքացիների նախապես պարտադիր գրանցմանը՝ Զախարովան նշել է, որ այն վիզային ռեժիմ չի ենթադրում։

«ՌԴ ում մշակված բոլոր նախաձեռնությունները միգրացիայի կարգավորման ոլորտում ենթարկվում են նախնական մանրազնին  վերլուծության, համապատասխանեցվում են մեր երկրի միջազգային պարտավորություններին` այդ թվում ԵԱՏՄ սահմաններում»,- նշել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930