«Փյունիկ»-ը տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Աբովյանի մարզադաշտում
xԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Աբովյան քաղաքում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Փյունիկ»-ն ապրիլի 5-ից իր տնային բոլոր հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում»,- նշված է ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 43 միավոր: Առաջին տեղում, 52 միավորով, «Նոա»-ն է:



