
Փաշինյանն ասել է, թե ինչու է համաձայնվել պայմանագրի երկու վիճահարույց կետերին

ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել, և ես շնորհակալ եմ այդ հրավերին արձագանքելու համար. իսկ ինչ նպատակով ենք նրանց հրավիրել Հայաստան. կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն որպես։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչ նպատակով է ՀՀ կառավարությունը Եվրամիության դիտորդների հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
«Ինչ վերաբեվրում է միջազգային ատյանններից հայցերի հետքաշման խնդրին, դա վերաբերվում է միջպետական հայցերին, և հարցը հետևյալն է՝ էդ հայցերն ինչի՞ համար են։ Դրանք մեծ հաշվով խաղաղություն ու կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սրանք հայ-ադրբեջանական Խաղաղության համաձայնագրի 17 կետից այն 2-ն էին, որոնք երկար ժամանակ չէին համաձայնեցվում, իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք արդեն համաձայնեցված են։