«Ուզում եմ շատ ուղիղ ասել՝ ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չեմ տեսնում». Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չի տեսնում։

«Ուզում եմ շատ ուղիղ ասել»,- ԱԺ-ում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ չի տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ։

ԱԳ նախարարը նշեց, թե ՀՀ քաղաքացիներին պետք է ներկայացնել ամբողջ ու իրական ճշմարտությունը։

Տեսանյութեր

Լրահոս