«Լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մուննաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:

Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31