
Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է. Սուրենյանց

Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Վաղուց օրինաչափություն է դարձել, որ Փաշինյանը գեղեցիկ փաթեթեավորումներով մեր հասարակությանը հրամցնում է ադրբեջանական թեզեր ու պահանջներ:
Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս ոչ միայն ներքաղաքական անհրաժեշտություն է, այլ իմպերատիվ, որը բխում է պետություն ունենալու մեր ցանկությունից»,- գրել է նա: