Բաժիններ՝

Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցվել. ԲԸՏՄ

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս