Բաժիններ՝

Իմ Starlink համակարգն ուկրաինական բանակի հիմքն է, ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է։ Ըստ նրա, ամբողջ առաջնագիծը կփլուզվի դրա անջատման դեպքում։

«Ես Պուտինին, բառացիորեն, մենամարտի եմ հրավիրել Ուկրաինայի պատճառով, և իմ Starlink համակարգն ուկրաինական բանակի հիմքն է: Ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն: Ես զզվել եմ անելանելի վիճակում տարիներ տևող կոտորածից, որում Ուկրաինան անխուսափելիորեն կպարտվի: Խաղաղություն, հենց հիմա», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:

Ըստ նրա, «ամեն ոք, ով իսկապես հոգ է տանում, իսկապես մտածում և իսկապես հասկանում է, ցանկանում է, որ մսաղացը դադարեցվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31