
Հունգարիան ուկրաինական հակամարտության պատճառով կորցրել է մոտ 20 միլիարդ եվրո․ Օրբան

Հունգարիայի տնտեսությունը ուկրաինական հակամարտության պատճառով կորցրել է առնվազն 20 միլիարդ եվրո։ Բուդապեշտը կոչ է անում այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«20 միլիարդ եվրոն երեք տարում այնպիսի խոշոր ազգային տնտեսության համար, ինչպիսին Հունգարիայինն է, շատ լուրջ կորուստ է»,- ասել է նա «2025 թվականի տնտեսական արդյունքներ» ֆորումում՝ հավելելով, որ այս փաստն ազդել է Հունգարիայի որոշման վրա՝ չստորագրել Եվրոպայի վերազինման պլանը, որը նախկինում հավանության է արժանացել ԵՄ մյուս 26 անդամ երկրների կողմից։
Օրբանի խոսքով՝ այս փաստաթուղթն իրականում խոսում էր Ուկրաինա ավելի շատ զենք ու գումար ուղարկելու անհրաժեշտության մասին։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ դա սխալ էր, և որ դրանից պետք է խուսափել։