Բաժիններ՝

Հայաստանում կանայք զբաղված բնակչության կեսից մի փոքր ավելի քիչ են. Եվրասիական տնտեսական հաձնաժողով

ՌԴ-ում եւ Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը 48 տոկոս է, Հայաստանում՝ 44, Ղրղզստանում՝ 39 տոկոս, տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են։ Նրանց դերն անշեղորեն ավելանում է բոլոր ոլորտներում։ Եվ դա հաստատում է զբաղվածության կառուցվածքի ուսումնասիրությունը։

Կանանց աճող դերի օրինակ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որտեղ նրանք կազմում են աշխատակիցների ընդհանուր թվի 54 տոկոսը։ Յուրաքանչյուրն ունի պատասխանատու պաշտոն եւ պարտականությունների լայն շրջանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս