
Ե’վ Ագնեսան, և’ Անդրանիկը եղել են Սերժ Սարգսյանի հետ նույն վայրում` 3-4 մետր հեռավորության վրա, տեսնես ինչի չեն տվել այդ բոլոր հարցերը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ե՛վ Ագնեսա Խամոյանը, և՛ Թևանյան Անդրանիկը, իրենց հարցազրույցների ժամանակ հարցեր են բարձրացնում, թե բա՝ կան հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ։ Ինձ մոտ դա ժպիտ ա առաջացնում: Ասեմ, թե ինչու:
Դնենք մի կողմ, որ բոլոր հարցերին 7 տարի շարունակ տրվել ա հստակ պատասխան` ռադիոտնից մինչև հրաժարական, ինձ զուտ հետաքրիր ա հետևյալը: Ե՛վ Ագնեսան, և՛ Անդրանիկը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, նույն վայրում են եղել, որտեղ ընդամենը 3-4 մետր հեռավորության վրա է գտնվել Նախագահը, տեսնես ինչի՞ չեն տվել այդ բոլոր հարցերը, որ հիմա տարբեր հարցազրույցներում բարձրաձայնում են ու մեղադրական, ինչու չէ, տեղ-տեղ իրականությունից կտրված թեզեր առաջ քաշում։ Թե՞ տվել են այդ հարցերը, բայց զուտ ուզում են թեման տաք-տաք պահեն:
Բա հարցնեիք ու գնայիք ձեր համակիրներին ասեիք, թե որը որից հետո է եղել: Բա հարցնեիք, որ հետո նեղություն չքաշեիք ձեր հարցազրույցներում այնպիսի մթնոլորտ ստեղծել, կարծես թե պատասխան չի եղել, կամ դուք առիթ չեք ունեցել այդ հարցերը տալու:
Թե չէ ձևացնելով, մեղմ ասած, արդար չեք ո՛չ մեր, ո՛չ ձեր համակիրների հանդեպ: Հլը մենք հեչ: Անդրանիկի դեպքում դեռ ամեն ինչ պարզ է, բայց Ագնեսայի դեպքում, եսիմ է…
Զուտ, ժողովուրդ ջան, կարծում եմ, եթե որևէ մեկիդ ինչ-որ հարց տանջի, ու այն մարդը, ով ձեր պատկերացմամբ ունի ձեր հարցի պատասխանը, ու դուք մի քանի անգամ իրեն հանդիպեք, հաստատ քայլեր կձեռնարկեք: Հակառակ պարագայում, կարծում եմ, ինքերդ հասկանում եք, թե ինչ շահ կարող է հետապնդվել այս ամենում: Ավելի պարզեցնեմ` ես Ագնեսային կարևոր հարցեր ունենամ տալու, մի քանի անգամ իրեն տեսնեմ, չհարցնեմ, իսկ հետո ինչ-որ տեղ կանգնեմ իրականությունից կտրված ասեմ, ա՜յ, կան հարցեր: Բա դուք չե՞ք ասի՝ Տիգրան ջան, հենա դիմացդ էր, բա հարցնեիր: Կասեիք, որովհետև դա է լոգիկան էլի:
Ագնեսա ջան, շնորհավոր մեկամսյակդ, իսկ այ Անդոյի մասով ու ավելի մանրամասն` նախորդ տարվա այցը ՀՀԿ գրասենյակ, քաղաքապետի ընտրություններ, 2023թ. տապալված պայքարի պատճառների մասին՝ հաջորդ «դասին»»: