
Փարիզը շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին

Ֆրանսիան շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի կողմից այդ գործողությունների դադարեցումից հետո։
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն France Inter ռադիոկայանի եթերում։
«Մեր հետախուզությունն ունի սեփական հնարավորությունները, – ասել է նա:
– Մենք ուկրաինական կողմին ենք հաղորդում մեր ունեցած տեղեկատվությունը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։